VeloMP3. բացահայտիր Հայաստանը Արամ MP3-ի հետ

Հեռուստահաղորդավար, երգիչ Արամ Mp3-ը, դեռ այս տարվա գարնանը, հեծանվային  ճամփորդություն էր սկսել Հայաստանում: Երգիչը ճամփորդությունների ընթացքում հասկացել է, որ պետք է նաև իր տպավորություններով կիսվի հեռուստադիտողի հետ և այդպես իր յութուբյան պաշտոնական ալիքում սկսել է նոր նախագիծ՝ «Velo MP3»: Նախագծի նպատակը ոչ միայն հետաքրքիր ժամանց ապահովելն է, այլև՝ հեռուստադիտողի համար Հայաստանի չքնաղ ու անհայտ ուղղությունների բացահայտումը:

 Երևան-Աշտարակ-Օհանավան-Ապարան-Ստեփանավան-Օձուն-Ախթալա՝ ահա Velo MP3 հաղորդման առաջին ուղեգիծը: Բացահայտեք Հայաստանը՝ Արամ MP3-ի հետ:

Ճամփորդության առաջին հատվածը արդեն հասանելի է Արամ MP3-ի յութուբյան ալիքում և մեծ հետաքրքրություն է առաջացրել հեռուստադիտողի մոտ:

Facebook
Twitter
Telegram
Print
Email