Մայիսի 8-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կկայանա «Վերածնունդ» փառատոնը:
Այս նախաձեռնության նպատակն է արցախաբնակ երիտասարդության համախմբումը, փառատոնի մասնակիցների՝ հանրության հետաքրքիր ժամանցի կազմակերպումը, ինչպես նաև ծանոթությունը պատմամշակութային ժառանգությանն ու ազգագրական ավանդույթներին:
Միջոցառման կազմակերպչական ծախսերը հոգալու նպատակով մասնակիցների համար սահմանվել է սիմվոլիկ մուտքավճար 500 ՀՀ դրամ գումարի չափով, քանի որ սույն նախաձեռնությունը շահույթ չի հետապնդում և կազմակերպվում է առանց հովանավորության։
«Վերածնունդ» փառատոնը կընթանա 3 մասով՝
✅ Փառատոնի բացում (ժ.17:00)
✅ Համերգային ծրագիր
✔️ Պարային համույթների ելույթ
✔️ Հայրենասիրական երգեր կենդանի երաժշտության ներքո (ժ.18:00-18:30)
✔️ Ժողովրդական պարերի ուսուցում
✅ Զրույց խարույկի մոտ(ժ.19:50)
Բովանդակային առումով միջոցառման ոչ պաշտոնական հատվածում կկազմակերպվի քննարկում Հետպատերազմյան Արցախում երիտասարդության զբաղվածության պակասը լրացնելու առաջարկություն – դիսկուսիա տաք թեյի մատուցմամբ: Ինչպես նաև Արցախի հուշակոթողներին ծանոթություն/տարածքների մաքրման աշխատանքների պլանավորում/ զրույց-քննարկում մասնագետի հետ: Կքննարկվի նաև նման հավաքների կազմակերպման շարունակականություն՝ նմանատիպ ֆորմատով «ՖորՌեստ ՀԱԲ»-ի տարածքում:
Փառատոնի տաղավարները մի քանիսն են՝
🔻 Հրաձգություն օդամղիչ հրացանից, հաղթողներին կտրվեն մրցանակներ
🔻 Զենքի քանդում-հավաքում ժամանակով, հաղթողներին կտրվեն մրցանակներ
🔻 Կուրկուտի, թեյի և սուրճի հյուրասիրություն
🔻 Բատուտ երեխաների համար
Կլինեն նաև վճարովի ծառայություններ
🔻 Ժենգալով հաց
🔻 Գինի Արցախյան արտադրող ընկերություններից
🔻 Ոչ ավանդական խորոված
🔻 Սառը ոչ ալկոհոլային ըմպելիքներ
