Vogue UK շապիկին համավարակի առաջնագծում աշխատող մարդիկ են

Ամենրիկյան Vogue ամսագրի բրիտանական մասնաճյուղի հուլիսյան համարի շապիկը աստղերի փոխարեն զարդարել են երեք առանցքային աշխատողներ՝ Լոնդոնում գնացքավար Նարգիս Հորսֆորդը, մանկաբարձուհի Ռեյչել Միլլարը և «King’s Cross» սուպերմարկետի աշխատակցուհի Անիսա Օմարը։
Հորսֆորդն արդեն 10 տարի որպես գնացքավար է աշխատում, և այժմ, առավել քան երբևէ, զգում է ուղևորների սերն ու հարգանքը: Նա պնդում է, որ համավարակի ամբողջ ընթացքում համայնքը տոգորվել է բարությամբ և միասնականությամբ։ 
«Հիմա մարդիկ սկսել են ավելի շատ ժպտալ ինձ և նույնիսկ ոմանցից երախտագիտության խոսքեր եմ լսում»,- հայտնել է գնացքավարը։
Նորաձևության հայտնի ամսագրի մյուս հերոսուհին՝ Ռեյչել Միլլարը, որոշել է այս ընթացքում իր ընտանիքից հեռու մնալ և ամբողջովին նվիրվել իր մասնագիտական պարտականությունների կատարմանը։
«Համավարակը մեզ ցույց տվեց, որ կյանքը կարճ է։ Եվ ես չեմ կարող պատկերացնել, որ կարող էի ուրիշ գործով զբաղվել»,- ասել է նա:
«Մինչ համավարակը մարդիկ մեզ վերաբերվում էին որպես օգնականների, բայց հիմա ավելի շատ կարեկցանք եմ տեսնում։ Նրանք հասկանում են, որ մենք ամբողջ ընթացքում այս պայմաններում ենք աշխատում։ Մարդիկ ավելի սիրալիր ու բարեհամբույր են դարձել»,- ասել է «King’s Cross» սուպերմարկետի աշխատակցուհի Անիսա Օմարը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email