WOW!HRarmenia 2023 միջազգային մրցանակաբաշխություն և համաժողով

Տեղեկացնում ենք, որ բոլոր ցանկացողներն արդեն կարող են դիմել WOW!HR Armenia 2023HR III միջազգային մրցանակաբաշխությանըև կոնֆերանսին մասնակցության համար: Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 24-ին Երևանում՝ արդեն երրորդ անգամ:

WOW!HR հարթակում խոշորագույն ընկերությունները ներկայացնում են ամենահետաքրքիր ու տարբերվողնախագծերըհաղորդակցության, HR, բիզնես գործընթացների կազմակերպման և կորպորատիվ մշակույթի ոլորտում։ Այս տարի WOW!HR Russia и Kazakhstan մրցանակաբաշխությունների հավակնորդներն ու հաղթողները ևս կկիսվեն իրենց փորձով՝ մրցութային ծրագրից դուրս։
Սպասում ենք ձեր նախագծերին հետևյալ անվանակարգերում՝
– HR HERO – համալիր նախագծեր անձնակազմի կառավարման ոլորտում,
– HIGH PERFOMANCE – ընկերության աշխատակիցներին մոտիվացնելու, ներգրավելու, գնահատելու նախագծեր,
– BE COOL – դպրոցականների, ուսանողների և երիտասարդ մասնագետների հետ աշխատանքի նախագծեր՝ փորձնակների ծրագրեր, քեյս-առաջնություններ, վերապատրաստման և զարգացման ծրագրեր և այլն,
– SAVE – Անվանակարգի թեման աշխատողների բարեկեցությունն է աշխատավայրում։Ընդունվում են wellbeing-նախագծեր, աշխատանքային պայմանների բարելավման նախագծեր, որոնք արտացոլում են աշխատակիցների բարեկեցության ապահովմանն ուղղված՝ ընկերության գործունեությունը:
WOW!HR Armenia-ի երկամյա պատմության ընթացքում մրցանակաբաշխությանն առաջադրվել էավելի քան 20 ընկերություն, այդ թվում՝Coca-Cola HBC Armenia, Radisson Blu, SoftConstruct, РУСАЛ Армения, Benivo, U!Com, Philip Morris International, Ameria Bankև այլն։
WOW!HR-ը միջազգային մրցանակաբաշխություն անցկացվում է նաև Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայի երկրներում և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներում:
Ներկայացրե՛ք ձեր նախագծերը WOW!HR Armenia մրցանակաբաշխությանը
Լրացուցիչ տեղեկությունների և լուսանկարների համար կարող եք դիմել pr@wowgroup.orgէլ. հասցեով կամ + 7 (963) 662-75-78, +374 77797229 հեռախոսահամարներով:

Facebook
Twitter
Telegram
Print
Email