Xiaomi-ին կթողարկի նոր խելացի Mi Rabbit Children Watch 4C

Xiaomi-ն, ընդլայնելով երեխաների համար գաջեթների արտադրությունը, թողարկել է նոր Xiaomi Mi Rabbit Children Watch 4C խելացի ժամացույցները: Նոր մոդելն ունի հետաքրքիր ֆունկցիաներ ոչ միայն երեխաների համար, այլև՝ ծնողների:
Mi Rabbit Children Watch 4C ունի 1.3 դույմ AMOLED քառակուսի zջրակայուն սենսորային էկրան և 2 ՄՊ տեսախցիկ: Ժամացույցը հիպոալերգիկ է:

Այո, Xiaomi Mi Rabbit Children Watch 4C-ով կարելի է նաև տեսազանգ իրականացնել՝ շնորհիվ 4G կապի և WiFi-ի: Մյուս մոդելների նման, այս մեկն էլ ունի ֆիտնես-հնարավորություն: Ժամացույցը կարելի է օգտագործել նաև որպես նավիգացիոն գործիք:
Գաջեթն ունի նաև լեզուների օգնական՝ բրենդային XiaoAI, որից դեռ չեն կարողանա օգտվել ռուսախոսները:

Facebook
Twitter
Telegram
Print
Email