SEASONS ռեստորանն այսուհետ կգործի «Երեմյան Փրոջեքթսի» կազմում

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորանային նախագծերի ցանկը համալրվել է: 2021 թվականի հունիսից Մաշտոցի 15/5 հասցեում՝ քաղաքային ժամանցի ու զբոսանքի ամենասիրված վայրերից մեկի՝ «Նոր Երևան» այգու տարածքում գտնվող SEASONS ռեստորանն ու M-CAFE սրճարանը կգործեն «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կազմում:

«Երեմյան Փրոջեքթս»-ը SEASONS ռեստորանի գործունեությունը կշարունակի իրեն բնորոշ ձեռագրով ու մոտեցումներով: Նոր նախագիծը կունենա կոնցեպտուալ 4 ուղղվածություն, որոնք բնորոշելու են տարվա 4 եղանակները: SEASONS ռեստորանի 2 սրահներում առանձին կգործեն SEASONS ռեստորանը, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ֆիրմային, քաղաքի ամենահամեղ հրուշակեղենը ներկայացնող SEASONS SWEETLAND սրճարանն ու Ընկերության կողմից «Yeremyan Products» բարձրակարգ կաթնամթերքից արտադրվող պաղպաղակի սրահը՝ SEASONS GELATERIA-ն։ Իսկ նախկին M-CAFE-ի տարածքում կգործի իտալական համեղ ու յուրահատուկ խոհանոցով բացօթյա սրճարանը՝ SEASONS CAFE-ն։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության կառավարման ներքո կաշխատի նաև «Նոր Երևան» այգին, որը քաղաքի փոքրիկ և մեծահասակ բնակիչներին և հյուրերին կներկայա հետաքրքիր կոնցեպտուալ մոտեցումներով, շատրվանների լուսային ու երաժշտական շոուներով, մանկական ժամանցի համար նախատեսված հատվածներով, վառ ու գունեղ բազմաբնույթ միջոցառումներով և հատուկ իրադարձություններով:
«Երեմյան Փրոջեքթս»-ը SEASONS ռեստորանի և սրճարանների ճաշացանկերը կհամալրի նոր և յուրօրինակ ուտեստներով, կիրականացվի կառավարման ու սպասարկման համակարգերի համալիր փոփոխություններ՝ համապատասխան ընկերության որդեգրած սկբունքներին, արժեքներին ու տեսլականին:

Facebook
Twitter
Telegram
Print
Email