Չորս արվեստագետ արժանացան «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը

Երևանի մշակութային կյանքում ունեցած մեծ ներդրման համար Երևանի ավագանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհեց դաշնակահար Սվետլանա Նավասարդյանին, պարուսույց Նորայր Մեհրաբյանին, գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին և պարուսույց Արտյուշա Կարապետյանին:

Այս մասին որոշումը Երևանի ավագանու անդամները կայացրին հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ:
Դաշնակահար, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Հովհաննեսի Նավասարդյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց Երևան քաղաքի 2803-րդ տարեդարձի և ծննդյան 75-ամյակի առթիվ, Երևան քաղաքի մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երաժշտարվեստում ունեցած հաջողությունների և երկարամյա մանկավարժական գործունեության համար:
Պարուսույց, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Գուրգենի Մեհրաբյանը կոչմանն արժանացավ Երևան քաղաքի 2803-րդ տարեդարձի և ծննդյան 80-ամյակի առթիվ, Երևան քաղաքի պարարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած հաջողությունների համար:
Գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Վաղարշակի Էլիբեկյանին կոչումը շնորհվեց Երևան քաղաքի 2803-րդ տարեդարձի և ծննդյան 80-ամյակի առթիվ, հայկական կերպարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, արվեստի բնագավառում ունեցած հաջողությունների և ստեղծագործական նվաճումների համար:
Պարուսույց, ՀՀ ժողովրդական արտիստ Արտյուշա Հակոբի Կարապետյանը «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը ստացավ Երևանի 2803-րդ տարեդարձի առթիվ, Երևան քաղաքի պարարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած հաջողությունների համար:

Facebook
Twitter
Telegram
Print
Email