«Գինին սեր է, գինի խմելն՝ արվեստ, իսկ Երևանն այն վայրը, որտեղ պետք է
խմել գինի»:
Գինուն նվիրված հայաստանյան և միջազգային տոների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի «Երևանի Գինու Օրեր»– ը։ Մեծ համբավ ձեռք բերած այս միջոցառումն ամեն տարի տեղի է ունենում մայիս ամսվա առաջին ուրբաթ և շաբաթ օրերին, բայց միայն այս տարի՝ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ և 5-ԻՆ։ Այն ընդգրկելու է Երևանի գողտրիկ ու գեղեցիկ կենտրոնական մի քանի փողոցներ․ Սարյան-Մոսկովյան փողոցների՝ Պուշկինից մինչև Սպենդիարյան խաչմերուկներն ընկած հատվածը և Թումանյան փողոցը մինչև Փարպեցի խաչմերուկ, ժամը 16։00-ից մինչև 23։00։ Միջոցառման նպատակը նույնն է՝ խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը:

Գինու օրերին, գինու սիրահար զբոսաշրջիկներն ու տեղացիներն ունեն ընտրության լայն հնարավորություն. ըմպել հայկական էնդեմիկ սորտերից պատրաստված լավագույն գինիները, ըմբոշխնել սպիտակ, կարմիր և ռոզե գինիների ամբողջ համային սպեկտորը՝ զուգակցելով դրանք իրենց նախընտրած հայկական համեղ ուտեստներով, պանրի լայն տեսականիով կամ համաշխարհային խոհանոցի այլ խորտիկներով:

Եթե չգիտեք` ինչի հետ կարելի է համադրել գինին, ապա գինու հայ լավագույն մասնագետներն «Գինու Համտես. Վարպետաց Դասեր»-ի շրջանակում՝ իրենց վարպետաց դասերով ձեզ կփոխանցեն գինին ըմպելու գաղտնիքները:

Թումանյանի տուն-թանգարանի դիմաց լինելու է վարպետաց դաս-մրցույթ «Գինին և արվեստը» խորագրով։ Մասնակիցները հնարավորություն կունենան նկարել երևանյան կոլորիտ՝ վայելելով մեկ գավաթ գինի Առնո Բաբաջանյանի երաժշտության ներքո։ Միջոցառման ընթացքում կստանան «գինոտ» էմոցիաներև ոգեշնչման մեծ չափաբաժին։ Մասնակցության համար անհրաժեշտ է ձեռք բերել «Գինին Վայելելու Փաթեթ» կամ «Երևանի Գինու Օրեր»-ի լոգոյով բաժակ և մուտքի տոմս։ Մուտքի տոմսի արժեքը 15.000 դրամ է, իսկ տևողությունը՝ 1 ժամ։

Եթե այս ամենին ավելացնենք ընկերական ջերմ շրջապատ, ամառային երեկոներ, ապա այցելուների խելահեղ, անմոռանալի ու միաժամանակ մշակութային ժամանցն ապահովված է։ Միջոցառման մուտքն ազատ է բոլորի համար, սակայն ներկայացված գինիներից
օգտվելու համար հարկավոր է ձեռք բերել դրա համար նախատեսված հատուկ
«Գինին Վայելեու Փաթեթ»` 5000 դրամ արժողությամբ:
Փաթեթն իր մեջ ներառում է՝
-կտորե պատյան,
-գինու բաժակ՝ լոգոյով,
-տեղեկատվական գրքույկ 10 կտրոնով, ինչպես նաև զեղչի կտրոններ ներկայացված ռեստորաններից օգվելու համար և այլ զեղչային անակնկալներ:
Բացի փաթեթներից, առանձին վաճառվելու են լոգոյով բաժակներ՝ 1500 դրամ, և
կտրոններ 250 դրամ արժողությամբ:

Ինչպես ասում են. «որտեղ չկա գինի այնտեղ չկա սեր», ուստի «Երևանի Գինու Օրեր»- ին բոլորը հնարավորություն կունենան ապրել գինովցած ու գինով լեցուն սիրո մեջ:
