Կայացավ «Երևանի գինու օրեր» փառատոնը

«Երևանի Գինու Օրեր» փառատոնը երևանյան ամենասպասված իրադարձությունն է։ Յուրաքանչյուր տարի քաղաքի սրտում մեկտեղվում է լավագույն հայկական գինիներն ու երաժշտությունը, բարձր տրամադրությունն ու համեղ խորտիկները։
Այս տարի փառատոնը կայացավ հունիսի 2-4-ը, Մոսկովյան-Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում: Այս օրերին հայկական տասնյակ ընկերությունների պատրաստած գինին փորձելու համար Երևանի կենտրոնական փողոցներ էին եկել ոչ միայն քաղաքի բնակիչները, այլև բազմաթիվ գինեսերներ մարզերից և աշխարհի տարբեր երկրներից։

Փառատոնին մասնակցեցին ավելի քան 70 հայ արտադրող՝ առաջարկելով 700-ից ավելի գինի   համադրելու սննդի 30-ից ավելի տաղավարի համեղ խորտիկների հետ:
Այս տարի ևս հայտնի գինեգետների, սոմելյեների և հարակից այլ ոլորտների մասնագետների կողմից անցկացվեցին վարպետաց դասեր, շեֆ խոհարարների կողմից անցկացվեցին գաստրո շոուներ, աուդիո ինտերակտիվ թատրոն։
Կարևոր առավելություններից էր «Գինին վայելելու փաթեթի» գրքույկը։ Այն ոչ միայն մասնակից գինեգործների մասին ինֆորմացիա և կոնտակտներ էր պարունակում, այլև բազմաթիվ զեղչերից օգտվելու հնարավորություն էր։ Գրքույկում տեղ էր գտել նաև խաղարկության տոմսակ, որի միջոով փառատոնի 3 օրերի ընթացքում  փառատոնի գլխավոր բեմից խաղարկվեցին տասնյակ նվերներ։
Փառատոբի շրջանակներում կայացավ #YereWineDays արշավը, որի շրջանակում տեղի ունեցան  «Ռեստորանային շաբաթ» արշավը, Վարպետաց դասեր ֆոկուս խմբերի համար, Գինու և գաստրո շոու և Կոնֆերանս «Գինու Օրեր 2023»-ի մասնակից ընկերությունների համար:
Ի դեպ՝ Երևանի Գինու Օրեր» փառատոնը 2022 թվականին ճանաչվել է տարվա միջոցառում միջազգային «Wine Travel Awards 2021-2022» մրցանակաբաշխության շրջանակներում։ Մրցանակաբաշխությունը կայացել է London Wine Fair-ի ընթացքում, որի ժամանակ էլ հանձնվել է մրցանակը։


Facebook
Twitter
Telegram
Print
Email