Արիանա Գրանդե. հինգ լավագույն երգերը

«Նկարահանվելը զվարճալի է, բայց երաժշտությունը միշտ եղել է և կլինի ինձ համար գլխավորը»,- մի առիթով ասել է արևմտյան շոու-բիզնեսի երիտասարդ և շատ սիրված երգչուհիներից Արինա Գրանդեն, ով այսօր նշում է ծննդյան 27-ամյակը:
Գրանդեն ծնվել է Ֆլորիդայի Բոկա-Ռատոն քաղաքում՝ «Hose-McCann Communications» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ջոան Գրանդեի և գրաֆիկական դիզայնի ընկերության սեփականատեր Էդվարդ Բութերի ընտանիքում: Նրան անվանել են՝ ի պատիվ «Կատու Ֆելիքս» մուլտֆիլմի արքայադուստր Օրիանայի։
Մանուկ հասակից Արիանան բեմում է եղել: Առաջին դերակատարումն ունեցել է Ֆորտ Լոդերդեյլում, որտեղ խաղացել է «Էննի» մյուզիքլում։ Նա նաև ելույթ է ունեցել «Օզ երկրի հրաշագործը» և «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլներում։ Ութ տարեկանում երգել է կարաոկեում, ինչպես նաև սիմֆոնիկ նվագախմբերում։ Հեռուստատեսությամբ նրա առաջնելույթը տեղի է ունեցել 8 տարեկան հասակում. կատարել է ԱՄՆ-ի հիմնը։
Տասներեք տարեկանում Արիանան սկսել է լրջորեն մտածել երաժշտական գործունեությամբ զբաղվելու մասին։ 14 տ. ժամանել է Լոս Անջելես՝ հանդիպելու մենեջերների հետ՝ ասելով նրանց. «Ես ուզում եմ ձայնագրել R&B ալբոմը»: Ի պատասխան՝ ղեկավարներն ասել են. «Սա լավ գաղափար է, բայց ո՞վ կգնի 14-ամյա աղջկա R&B ալբոմը»։ 2008 թ. Արիանան ստացել է Շառլոտի դերը բրոդվեյական «13» մյուզիքլում։ Գործունեության սկզբում Գրանդեն լքել է միջնակարգ դպրոցը, սակայն շարունակել է պարապել դասուսույցների մոտ:

2009 թ. Արիանան անցել է Nickelodeon-ի քաստինգը «Վիքտարիուս» նոր նախագծի համար և ստացել Քաթ Վալենտինի դերը։ Դերի համար նա ստիպված է եղել մազերը մանուշակագույն ներկել: Նկարահանումները սկսվել են 2009 թ., իսկ պրեմիերան տեղի է ունեցել 2010 թ. մարտի 27-ին Nickelodeon-ում՝ հավաքելով 5.7 միլիոն դիտում: Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2011 թ. ապրիլի 2-ին՝ գրավելով ավելի մեծ լսարան՝ 6,2 միլիոն մարդ: Այս վարկանիշն ամենաբարձրն էր սերիալի համար։ Առաջին եթերաշրջանում նկարահանվելուց հետո Արիանան 2010 թ. օգոստոսին սկսել է աշխատել իր դեբյուտային ստուդիական ալբոմի վրա: Իր երաժշտական ձեռնարկումները Գրանդեն ցուցադրել է 2011 թ. օգոստոսին, երբ լույս է տեսել «Victorious: Music from the Hit TV Show» սաունդթրեքների հավաքածուն: Նկարահանումների ժամանակ Արիանան կատարել է Ադելի, Ուիթնի Հյուսթոնի երգերի քովերները, իսկ ավելի ուշ դրանք տեղադրել է YouTube-ում:
2011 թ. դեկտեմբերի 12-ին թողարկվել է Արիանա Գրանդեի առաջին՝ «Put Your Hearts Upruen» սինգլը:

2017 թ. մայիսի 22-ին Մանչեստր արենայում «Dangerous Woman» ալբոմի աջակցության շրջագայության շրջանակներում Արիանայի համերգի ավարտին պայթյուն է որոտացել, որի հետևանքով 23 մարդ է զոհվել, 122-ը՝ վիրավորվել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ-ը: Գրանդեն անորոշ ժամանակով ընդհատել է համաշխարհային շրջագայությունը: Ավելի ուշ հայտարարվել է, որ Մանչեստրում տրվելու է բարեգործական համերգ, որի նպատակը տուժածների և նրանց ընտանիքների համար դրամահավաքությունն էր։ Հունիսի 3-ին երգչուհին այցելել է վիրավորներին հիվանդանոց, իսկ հունիսի 4-ին կայացել է «One Love Manchester» համերգը։ Համերգին մասնակցել են բազմաթիվ հայտնի կատարողներ՝ Քեթի Փերրին, Ջասթին Բիբերը, Մայլի Սայրուսը, Իմոջեն Հիփը, The Black Eyed Peas-ը, Coldplay-ը և այլն։ Համերգը հեռարձակվել Է BBC One ալիքով։ Արդյունքում հավաքվել է ավելի քան 9 միլիոն դոլար, որն ուղղվել է զոհվածների և տուժածների ընտանիքների աջակցությանը։
One Love Manchester բարեգործական համերգի պատկերանշանը
2017 թ. հուլիսի 12-ին Գրանդեն ստացել է Մանչեստր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:

Գրանդեն դարձել է առաջին սոլո կատարողը, որի սինգլները զբաղեցրել են միաժամանակ 3 առաջին հորիզականները Billboard-ում (1-ին՝ «7 Rings», 2-րդ՝ «Break Up With Your Girlfriend, I’m Bored», և 3-րդ՝ «Thank U, Next»), մինչ այդ նման ռեկորդը պատկանել է «The Beatles» խմբին:
Անցած տարվա փետրվարի 10-ին Արիանա Գրանդեն ստացել է իր առաջին Գրեմմի արձանիկը` Լավագույն վոկալային ալբոմ Sweetener անվանակարգում:
Իսկ մարտի 18-ին մեկնարկել է «Sweetener World Tour» շրջագայությունը՝ ի աջակցում «Sweetener» և «Thank U, Next» ալբոմների, որն ավարտվել է նույն թվականի դեկտեմբերի 22-ին:

2019 թ. երգչուհին դարձել է Կոաչելլա երաժշտական փառատոնի ամենաերիտասարդ հեդլայները: Արիանան հանդիսատեսին ներկայացրել է «Sweetener World Tour»-ի մի քանի համար, ինչպես նաև կատարել է որոշ երգեր Նիքի Մինաժի, ‘N Sync-ի, Ջասթին Բիբերի, Diddy-ի և Ma$e-ի հետ համատեղ:
Հուլիսի 9-ին YouTube-ի Vogue-ի պաշտոնական ալիքում հրապարակվել Է «In my head» երգի երաժշտական տեսահոլովակը:
Դեկտեմբերի 23-ին Գրանդեն թողարկել է իր առաջին՝ «K Bye for Now», համերգային ալբոմը։ Ալբոմում ներառված են «Sweetener World Tour»-ի շրջանակներում անցկացվող համերգներից երգերի ձայնագրություններ: Երաժշտական գործունեությանը զուգահեռ դերասանուհի, մոդել, երգչուհի Արիանա Գրանդեն շարունակում է զբաղվել նաև թվարկված մյուս ոլորտների գործունեությամբ, դանալով որոշ խաշոր ընկերությունների գովազդային դեմքը, կամ գրում հեուստաշոուների երաժշտություններ:
Այնուամենայնիվ Գրանդեն պնդում է՝ երաժշտությունն է ղեկավարում ողջ կյանքս:

jackson

Facebook
Twitter
Telegram
Print
Email