Սրտի կաթվածից 48 տարեկան հասակում մահացել է ռուս երգիչ, «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը։
«Այս գիշեր, շտապօգնության մեքենայում, Յուրայի սիրտը կանգ առավ», – ասել է Արկադի Կուդրյաշովը:
Յուրի Շատունովը ծնվել է 1973թ.-ին։ Նա իր մանկության տարիներն անցկացրել է մանկատանը՝ ծնողները ամուսնալուծված են եղել, իսկ մայրը մահացել է, երբ Շատունովը 11 տարեկան է եղել։ Մանկատանը նա հանդիպել է Սերգեյ Կուզնեցովին, ով սիրողական խմբակի ղեկավարն էր. այդ պահից սկսվեց «Ласковый май» խմբի պատմությունն ու Շատունովի կարիերան։
