Հայ արտիստները ելույթ կունենան ZAZ-ի երեւանյան համերգին

«ՀԱՅԱ» փառատոնի ամենասպասված համերգներին մնացել են հաշված օրեր․ երևանյան առաջին մենահամերգով փառատոնը կբացի ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ը, որի հետ երաժշտական հանդիպումը սպասվում է հունիսի 25-ին՝ Երևանի Հրազդան մարզադաշտում:
Համերգային երեկոյի բացումը կանեն «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը և երիտասարդ հայ երաժիշտ Պարգը։ Համերգի հրավիրյալ կատարողն է հայտնի դուդուկահար Կամո Սեյրանյանը, որը հայկական դուդուկը կհնչեցնի նաև ZAZ-ի հետ համատեղ ելույթով:

Facebook
Twitter
Telegram
Print
Email