Զիդանը՝ աշխարհի լավագույն մարզիչ

Ըստ ֆրանսիական L’Equipe պարբերականի նոր թողարկման՝ այս պահին աշխարհի լավագույն մարզչի հավակնորդը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է: Ինչպես տեղեկացնում է DailyMail-ը՝ քվեարկության արդյունքների համաձայն, Զիդանը շրջանցել է «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին և «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:
Զիդանի գլխավորությամբ «Ռեալ Մադրիդ»-ը իսպանական Պրիմերայի նախորդ խաղարկությունում նվաճել էր չեմպիոնի կոչումը, իսկ Կլոպը «Լիվերպուլ»-ի հետ Անգլիայի Պրեմիեր լիգայում, գրավել էր առաջին տեղը՝ առաջ անցնելով Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթի»-ից:

Facebook
Twitter
Telegram
Print
Email