«Զուլալի» ֆիլմը կցուցադրվի Բերդ քաղաքում

Մայիսի 1-ին՝ Նարինե Աբգարյանի «Զուլալի» ստեղծագործության հիման վրա Հայկ Օրդյանի նկարահանած ֆիլմը վերջապես կցուցադրվի Բերդի «Արևաբերդ» կինոթատրոնում։
 Ֆիլմի առաջին պաշտոնական ցուցադրությունը կլինի մայիսի 1-ին ժամը՝ 14։00-ին՝ հատուկ հրավիրատոմսերով։

Ֆիլմի անվճար ցուցադրությունը կշարունակվի մայիսի 2-ին և 3-ին ժամը՝ 16։00-ին. դիտումը հասանելի է միայն 16 տարեկաններից բարձր անձանց։
Այս մասին տեղեկանում ենք ռեժիսոր Հայկ Օրդյանի ֆեյսբուքյան էջից:
Նա գրառում է կատարել, նշելով, որ  սա իր կյանքի ամենակարևոր քննություններից մեկն է:
Տավուշի հանդիսատեսն ինձ համար պարզապես հանդիսատես չէ: Այն Իմ ստեղծագործական կյանքի ամենախիստ քննական հանձնաժողովն է՝ մեկնաբանել է ռեժիսորը:

Ի դեպ, Տավուշի մարզի Բերդ քաղաքում մայիսի 1-ին մշակութային ևս մեկ՝ աննախադեպ իրադարձություն է տեղի ունենալու:
Բացի այն, որ երկար դադարից հետո  Բերդի «Արևաբերդ» կինոթատրոնի վերաբացումը կազդարարվի «Զուլալի» ֆիլմի տավուշյան ցուցադրությամբ, այլև՝ «Արևաբերդ» կինոթատրոնի մասնաշենքում կբացվի նաև  Վիկտոր Հայրապետյանի նախաձեռնած ժամանակակից արվեստի թանգարանը։ Այստեղ նա զետեղել է իր մասնավոր հավաքածուի նկարներից, որոնք գտնվում են Երևանում, Սոչիում, Սանկտ-Պետերբուրգում և Բոստոնում։
Թանգարանը զարդարում են հայտնի ֆրանսահայ գեղանկարիչներ Գառզուի և Ժանսեմի, ինչպես նաև հայ ժամանակակից գեղանկարիչներ Հենրի Էլիբեկյանի, Գագիկ Ղազանչյանի, Ալբերտ Հակոբյանի, Սարգիս Համաբաշյանի և այլոց հայտնի բարձրարժեք աշխատանքներ:
Թանգարանին կից գործող երկու կինոսրահներից մեկը նախատեսված է միայն մշակույթի և հանրային դեմքերի մասին պատմող ֆիլմերի ցուցադրման համար։
Այս մասին տեղեկանում ենք Բերդի մշակույթի կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջից։

Facebook
Twitter
Telegram
Print
Email