«Զուլալի» ֆիլմը՝ Սալենտոյի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» լիամետրաժ ֆիլմը ներառվել է սեպտեմբերի 6-ից 11-ը Իտալիայում կայանալիք Սալենտոյի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ կինոփառատոնի բացումը կազդարարվի հենց «Զուլալի» ֆիլմով։ Սալենտոյի կինոփառատոնը ֆիլմերի և կինոգործիչների տոն է, որը խթանում է անկախ միջազգային ֆիլմերը:
Հիշեցնենք, որ «Զուլալի» ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցությամբ:

Facebook
Twitter
Telegram
Print
Email